GREEN CARD - ի Գրանցում
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Ծրագրիրն ուղղակիորեն իրակացնում է Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը, որը գտնվում է Քենտուկի նահանգի Վիլյամսբուրգ քաղաքում:
Ուշադրություն: Կա միայն մեկ կենտրոն`Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը, որը հանդես է գալիս ԱՄՆ Պետդեպարտամենտի անունից:
Մասնակցության նվազագույն պահանջները.
- Մասնակիցը պետք է լինի մասնակցության իրավունք ունեցող երկրներից որևէ մեկից:
- Մասնակիցը պետք է համապատասխանի ծրագրի կողմից առաջադրվող կրթական կամ աշխատանքային փորձի պահանջներին: Կրթություն կամ աշխատանքային փորձ. Մասնակիցը կամ պետք է ունենա միջնակարգ կրթություն, որը համապատասխանում է ԱՄՆ-ում դպրոցական 12-ամյա կրթությանը, կամ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երկու տարի աշխատած լինի մի այնպիսի մասնագիտությամբ, որի համար պահանջվում է նվազագույնը երկու տարվա ուսուցում կամ երկու տարվա աշխատանքային փորձ:
Եթե ինչ-որ մեկն այս երկու պայմաններին չի համապատասխանում, ապա նա ՉՊԵՏՔ Է դիմում ներկայացնի:
Խաղարկության մասնակցության դիմումի լրացման համար անհրաժեշտ փաստաթղթերն են`
- անձնագիր,
- ծննդյան վկայական,
- թարմ, 5x5 չափի էլեկտրոնային լուսանկար (արվում է նաև տեղում`անվճար),
Ամուսնացած լինելու դեպքում կազմվում է ընտանեկան փաթեթ, որում ներառվում են ամուսնու/ կնոջ և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների տվյալները (անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերը ընտանիքի բոլոր անդամների համար, եթե երեխաները չունեն անձնագրեր, ապա կարելի է ներկայացնել նրանց ծննդյան վկայականները):
Ընկերության գրասենյակում Ձեզ կօգնեն ճշգրիտ լրացնել խաղարկության մասնակցության դիմումը և,անշուշտ, Ձեզ կտրամադրվի գրանցումը հաստատող թերթիկը: