Իտալիա
ՀՀ-ում Իտալիայի դեսպանատուն
Մուտքի արտոնագրեր է տրամադրում Իտալիայի, Մալթայի և Ֆինլանդիայի համար
Դիմորդը հանձնում է դիմումը Իտալիայի վիզաների կենտրոն
Ֆինլանդիայի և Մալթայի համար տրամադրվում են միայն կարճաժամկետ արտոնագրեր:
Դիմումները հանձնել նախատեսվող մեկնումից առնվազն 3 շաբաթ առաջ` անձամբ:
Դիմումին կից պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- 3,5x4,5 չափի 2 լուսանկար
- անձնագիր, որի վավերականության ժամկետն առնվազն երեք ամսով պետք է գերազանցի մուտքի արտոնագրի ավարտի ժամկետը, 2-5-րդ էջերի պատճենները և այն էջերի պատճենները, որտեղ կան վերջին երեք տարվա մուտքի արտոնագրեր
- պաշտոնական, անձնական կամ գործնական հրավեր
- հյուրանոցի ամրագրում
- ավիատոմսի տոմսի ամրագրում
- ուղևորության ողջ ժամանակահատվածի համար վավերական բժշկական ապահովագրություն
- տեղեկանք աշխատավայրից` աշխատավարձի չափի վերաբերյալ նշումով և բացակայության թույլտվությամբ
- մասնավոր ընկերությունների համար գրանցման պետական ռեգիստրի վկայականի պատճեն
- ֆինանսական միջոցներ`տեղեկանք բանկային հաշվի վերջին երեք ամիսների շարժի և վերջնական մնացորդի վերաբերյալ։ Ֆինանսական միջոցները պետք է ընդգրկեն հյուրանոցի համար նախատեսված վճարը և առնվազն 60 եվրո ուղևորության յուրաքանչյուր օրվա համար
- սեփականաշնորհման վկայականներ
- ամուսնության/ամուսնալուծության/մահվան վկայան + կնոջ/ամուսնու անձնագիր, երեխաների ծննդյան վկայական կամ անձնագիր
- դիմումի ուսումնասիրման վճարը` 35 Եվրոյին համարժեք դրամ:
Բոլոր փաստաթղթերի հետ պետք է ներկայացնել նաև մեկ պատճեն:
Անհատական դեպքից կախված կարող են պահանջվել այլ փաստաթղթեր:
Հասցե` Երևան, Իտալիայի փող. 5
Հեռախոսահամար` (+374 10) 54 23 35, 54 23 36
__________________________________________________________________________________________________________________________
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԵՎՐՈՏՈՒՐ ընկերության գրասենյակ
Հասցե` | ՀՀ. ք. Երևան Զաքյան 6 |
Հեռախոս` | (+374 10) 58 87 86 (+374 99) 36 52 12 (+374 55) 36 52 12 (+374 94) 36 52 12 |
Էլ. փոստ` | eurotouram@yahoo.com |
Skype: | eurotouram |