Գրին Քարտ
Հարգելի՛ հաճախորդներ, ԳՐԻՆ ՔԱՐՏԻ գրանցումները սկսված են և կատարվելու են մինչև ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ը ներառյալ:
Գրանցվելու համար այցելեք EUROTOUR ընկերության գրասենյակ՝ Քաղաք Երևան, Զաքյան 6:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել`
010 58 87 86, 099 36 52 12
094 36 52 12, 055 36 52 12
ԳՐԻՆ ՔԱՐՏԻ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- անձնագիր,
- ծննդյան վկայական,
- թարմ, 5x5 չափի էլեկտրոնային լուսանկար (արվում է նաև տեղում`անվճար),
Ամուսնացած լինելու դեպքում կազմվում է ընտանեկան փաթեթ, որում ներառվում են ամուսնու/ կնոջ և մինչև 21 տարեկան չամուսնացած երեխաների տվյալները (անհրաժեշտ է ներկայացնել վերոնշյալ փաստաթղթերը ընտանիքի բոլոր անդամների համար, եթե երեխաները չունեն անձնագրեր, ապա կարելի է ներկայացնել նրանց ծննդյան վկայականները):
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ Է ԼՐԻՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ
Ընկերության գրասենյակում Ձեզ կօգնեն ճշգրիտ լրացնել խաղարկության մասնակցության դիմումը և,անշուշտ, Ձեզ կտրամադրվի գրանցումը հաստատող թերթիկը:
Մեր ընկերությունը բացառիկ հնարավորություն է ընձեռում մասնակցել ԱՄՆ պետքարտուղարության կողմից անցկացվող Բազմազանության արտոնագրերի ամենամյա ծրագրին (հայտնի է որպես Գրին քարտի խաղարկություն) և ստանալ ԱՄՆ կացության և աշխատելու իրավունք:
Մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները`
- Տեղում լուսանկարում և լուսանկարի էլեկտրոնային մշակում
- Խաղարկության մասնակցության ճշգրիտ դիմումի լրացում
- Գրանցման հաստատման կոդի տրամադրում
- Արդյունքների ստուգում
Շահմանը հաջորդող փուլերի փաստաթղթերի փաթեթի ձևակերպում`
- Համապատասխան դիմումների ճշգրիտ լրացում մեր փորձառու մասնագետների կողմից
- Անվճար խորհրդատվություն, ճշգրիտ տեղեկությունների տրամադրում
- Հաղթողներին դեսպանատուն ներկայացվող փաստաթղթերի ցանկի տրամադրում
- Անհրաժեշտության դեպքում փաստաթղթերի նոտարական թարգմանություն և հաստատում
- Դեսպանատան հարցազրույցի նախապատրաստում և հարցազրույցի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ձևակերպում
- Գրին քարտի համար նախատեսված 220$ օնլայն վճարման իրականացում
ՎԻԶԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
|
|