Գերմանիա
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատուն
(մուտքի արտոնագրեր է տրամադրում Գերմանիայի, Բենելյուքս-ի երկրների` Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար)
Այցագրի համար դիմում ներկայացնելը
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է նախապես պայնավորվածություն ձեռք բերել: Պայմանավորվածություն կարող եք ձեռք բերել միայն առցանց:
Փաստաթղթերն ընդունելուց հետո գործերի քննության և մշակման համար պահանջվում է առնվազն 3-5 աշխատանքային օր: Առանձին դեպքերում կարող է ավելի երկար տևել: Հայաստանի քաղաքացիների համար այցագրի վճարը կազմում է 35 եվրո: Այն պետք է մուծել փաստաթղթերը հանձնելիս` համարժեք ՀՀ դրամով: Մինչև 12 տարեկան երեխաների համար գումար չի գանձվում:
Դիմումի փաստաթղթերը
Դիմում հանձնելիս անհրաժեշտ է անձամբ ներկայացնել նշված փաստաթղթերը.
- գերմաներեն կամ անգլերեն, բոլոր հարցերին հստակ պատասխաններով լրացված դիմում-հարցաթերթիկ
- 2 նոր, բիոմետրիկ լուսանկար 3,5x4,5 չափի
- գործող ճամփորդական անձնագիր`ՀՀ ելքի կնիքով, որը պետք է վավերական լինի նախատեսված հետդարձի ամսաթվից հետո առնվազն 3 ամիս: Անձնագրում պետք է լինի առնվազն 2 դատարկ էջ, իսկ վավերականության ժամկետը չպետք է գերազանցի 10 տարին:
- անձնագրի այն էջերի պատճենները, որտեղ առկա է կնիք, արտոնագիր կամ որևէ այլ նշում
- վավերացված հրավեր-պարտավորագիր հրավիրողից` բնօրինակը և պատճեն
- տեղեկանք հրավիրողի վերջին 3 ամսվա աշխատավարձի վերաբերյալ, եթե հրավեր-պարտավորագիրը ոչ թե Գերմանիայից, այլ վերոնշյալ որևէ երկրից է
- հրավիրողի կացության իրավունքի կամ անձնագրի պատճեն,
- մերձավոր ազգականներին (ծնող, տատիկ-պապիկ, երեխա, թոռ) այցելելու դեպքում՝ նրանց կացության իրավունքի կամ անձնագրի պատճենը, ինչպես նաև արյունակցական կապը հաստատող փաստաթուղթ,
- փաստաթուղթ օդանավի տոմսի և հյուրանոցում սենյակի պատվիրման մասին տուրիստական այցելության դեպքում
- կացության ժամանակահատվածի համար ֆինանսավորման վերաբերյալ ապացույց`բանկային հաշվի քաղվածք (ո'չ տեղեկանք) վերջին երեք ամիսների համար
- աշխատավարձի նշումով տեղեկանք աշխատավայրից` գերմաներեն կամ անգլերեն, չաշխատելու դեպքում` այլ ապացույցներ ապրուստի միջոցների վերաբերյալ (օր.` ամուսնու/կնոջ կամ երեխաների աշխատավայրից ըեղեկանք, թոշակի մասին տեղեկանք և այլն)
- ապացույց սեփականության կամ ունեցվածքի մասին
- մինչև 18 տարեկան երեխաների դեպքում ծնողների համաձայնությամբ` վավերացված թարգմանությամբ և մեկ պատճեն
- բժշկական ապահովագրության քարտ, որն անհրաժեշտ է ներկայացնել գործերը հանձնելիս:
- ամուսնու/կնոջ անձնագրի բնօրինակը, ամուսնության վկայականը, յուրաքանչյուրից մեկական պատճեն, ինչպես նաև` երեխաների անձնագրերի կամ ծննդյան վկայականների պատճենները
- երեխաների, ծնողների, եղբայրների կամ քույրերի արտերկրում գտնվելու դեպքում այդ մասին ապացույց
Հասցե: ՀՀ, ք.Երևան, Չարենց 29
Հեռախոս:(+374 10) 58 65 91
__________________________________________________________________________________________________________________________
Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԵՎՐՈՏՈՒՐ ընկերության գրասենյակ
Հասցե` | ՀՀ. ք. Երևան Զաքյան 6 |
Հեռախոս` | (+374 10) 58 87 86 (+374 99) 36 52 12 (+374 55) 36 52 12 (+374 94) 36 52 12 |
Էլ. փոստ` | eurotouram@yahoo.com |
Skype: | eurotouram |